211652_close_icon
views-count56274 դիտում article-date 19:28 12-08-2016

Արտակարգ դեպք Երևանում. Մաշտոցի ոստիկանապետը Կիևյան կամրջի վրա փրկել է 24-ամյա առաքիչի կյանքը

Այսօր` օգոստոսի 12-ին, կեսօրին, ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ մի երիտասարդ տղա անցել է Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծը և փորձում է ինքնասպան լինել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանում ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ: Մոտ 15 րոպե ոստիկանապետը զրուցում է ինքնասպանության փորձ կատարող երիտասարդի հետ, որից հետո երիտասարդը վտանգավոր եզրագծից ոստիկանների օգնությամբ տեղափոխվում է ապահով վայր: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ երիտասարդը Երևան քաղաքի բնակիչ, 24-ամյա Հարություն Թուլեկյանն է, ով Երևանում գործող հայտնի սննդի առաքման կետերից մեկում առաքիչ է աշխատում, ով, ի դեպ՝ ունի բարձրագույն կրթություն և պատճառը եղել է 145 հազար դրամ պարտքը: Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի հետաքննչական բաժանմուքնում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր