211652_close_icon
views-count24706 դիտում article-date 19:33 27-05-2014

27-ամյա ռեփերը, Կիևյան կամրջի վրա, փրկել է 18-ամյա աղջկա կյանքը

Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Դավիթ Մանուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում այսօր՝ մայիսի 27-ին Երևանում տեղի ունեցած միջադեպի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13:00-ի սահմաններում քաղաքացիները նկատել են, որ Կիևյան կամրջի վրա մի աղջիկ ոտաբոբիկ վիճակում անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը և փորձում է իրեն ցած նետել: Քաղաքացիները սկսում են աղջկա հետ բանակցություններ վարել, որպեսզի նա այդ ծայրահեղ քայլին չդիմի, սակայն բանակցություններն արդյունք չեն տալիս: Այդ ժամանակ, աղջկա հետ փորձում է բանակցություներ վարել մի երիտասարդ, ով կարողանում է նրան հետ բերել վտանգավոր եզրագծից, հետո կատարվածի մասին տեղեկացնում է ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և ժամանած ոստիկաններն այդ աղջկան տեղափոխում են Մալաթիայի ոստիկանության բաժին, իսկ այնտեղից ոստիկանության Մաշտոցի բաժին: Կամրջի մոտ հավաքված մի քանի քաղաքացիներ ֆոտոլրագրողին ասում էին, որ այդ երիտասարդը հանրությանն ավելի շատ հայտնի է Ռեփեր Արսեն անվանումով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով աղջկա կյանքը փրկող երիտասարդը 27-ամյա Արսեն Նիկողոսյանն է, իսկ ինքնասպանության փորձ կատարող աղջիկը՝ Երևանի բնակիչ 18-ամյա Արաքսյա Ս.-ն է, ով հավաքվածներին նաև ասում էր, որ ինքն այդ քայլին դիմում է, քանի որ մայրը նրան դուրս է արել տանից: Անգամ ականատեսները պատմում էին, որ կատարվածի մասին տեղեկացրել էին մորը, սակայն մայրն անհանգստանալու փոխարեն բարկացել է, թե դուք ինչո՞ւ եք փրկել նրան: [img]/ups/images/0822113001401204793833002.jpg[/img] Լուսանկարում Արսեն Նիկողոսյանն է:

Նմանատիպ նյութեր