Կալանք է դրվել Ֆեթուլլահ Գյուլենի ունեցվածքի վրա
Ադանայի ծանր հանցագործությունների 2-րդ քրեական դատարանը որոշում է կայացրել Թուրքիայում ահաբեկչական համարվող FETÖ շարժման առաջնորդ,իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի ոողջ շարժական ու անժաշր գույքի վրա կալանք դնելու մասին։
Ինչպես հաղոդում է Anadolu գործակալությունը, բացի այդ, կալանք է դրվել Գուլենի համախոհներ համարվող Օմեր Էքինջիի, Քեմալ Էլիբալայի և Ջեմալ Սոնջուի ունեցվածքի վրա։
Դատարանը իր որոշումը բացատրել է երկրում Սահմանադրությունը փոխելու Գյուլենի համախոհների փորձերով։
Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունները երկրում ռազմական հեղաշրջման փորձի մեջ մեղադրվող Գյուլենի արտահանձնումն են պահանջում ԱՄՆ-ից, սակայն վերջինը չի շտապում կատարել թուրքական կողմի պահանջը՝ բացատրելով դա հիմնավոր ապացույցների բացակայությամբ։