Տարաձայնություններից հետո Կոլումբիան ու Վենեսուելան պայմանավորվել են մասամբ բացել սահմանը
Կոլումբիայի և Վենեսուելայի նախագահներ Խուան Մանուել Սանտոսը և Միկոլաս Մադուրոն հայտարարել են, որ մասամբ բացվելու են երկու երկրների մի քանի սահմանային կետեր։
Ինչպես հաղորդում է BBC-ն, որոշումը կայացվել է համատեղ համաձանության արդյունքում։ Սահմանները շուրջ 1 տարի առաջ փակվել էին Վենեսուելայի իշխանությունների նախաձեռնությամբ։
Առաջին փուլում սահմանային անցակետերը կբացվեն միայն անցորդների համար, իսկ տրանսպորտային միջոցների համար անվտանգության, առևտրի ու էներգետիկայի հարցերով մի շարք համաձայնագրեր պետք է ստորագրվեն երկու երկրների միջև։
Հիշեցնենք, որ սահմանները փակվել էին այն բանից հետո, երբ կոլումբիացի հանցագործների մի խումբ զինված հարձակում էր իրականացրել վենեսուելացի սահմանապահների վրա։ 2 երկրների սահմանների երկարությունը կազմում է 2200 կմ։