211652_close_icon

Ռիո-2016. Բռնցքամարտիկ Վլադիմիր Մարգարյանը վնասվածքի պատճառով չշարունակեց պայքարը

views-count3701 դիտում article-date 07:59 12-08-2016
31-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ`69 կգ քաշային բռնցքամարտիկ Վլադիմիր Մարգարյանն իր երկրորդ մենամարտում տեխնիկական պարտություն կրեց։ Մարգարյանի մրցակիցը Լոնդոնի Օլիմպիական խաղերի չեմպիոն Ռոնիել Իգլեսիասն էր։ Առաջին ռաունդից հետո Մարգարյանի ունքի վնասվածքի պատճառով մրցավարները թույլ չտվեցին շարունակել պայքարը և հաղթանակը շնորհեցին կուբացուն։ Հիշեցնենք, որ սա առաջին Օլիմպիական խաղերն են, որոնց ընթացում բռնցքամարտիկները սաղավարտներ չեն կրում: Նման որոշում կայացվել էր մարզաձևն ավելի դիտարժան դարձնելու համար:

Նմանատիպ նյութեր