211652_close_icon
views-count56023 դիտում article-date 22:04 11-08-2016

Բարերար կնոջ՝ արդեն ավանդույթ դարձած օգնության արկղերը հասան Արցախի մանուկներին և զինվորներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շարունակական բնույթ կրող՝ Հոլանդիայի քաղաքացի, ազգությամբ հայ, 43-ամյա Ջուլիետա Զաքարյանի հերթական օգնությունը՝ հագուստով լի արկղերը, ուղարկվեց Արցախի ժողովրդին: Սահմանին բնակվող մարդիկ՝ թե՛ մեծերը, թե՛ երեխաները, կարիք ունեն բարերար և սրտացավ մարդկանց, որոնց թվին է դասվում տիկին Ջուլիետան: Նա մշտապես օգնում է թե՛ անապահով ընտանիքներին, թե՛ առյուծ զինվորներին և թե՛ մանկատներին: Չնայած հայրենիքից հեռու գտնվելուն, նա միշտ էլ սատար է կանգնել կարիքավորներին: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում մարդիկ ասում էին, որ իրենց օգնություն ուղարկող և իրենց մասին հոգ տանող մարդկանցից գոհ և շնորհակալ են, քանի որ սահմանում բնակվելու հետ կապված առաջանում են բազմաթիվ խնդիրներ, որոնք լուծելու համար իսկապես անհրաժեշտ են սրտացավ մարդիկ: Իրենց հերթին, երեխաները նույնպես շնորհակալության հայտնեցին բարերար կնոջից և խոստացան նոր հագուստներով, նոր ուսումնական տարում է՛լ ավելի լավ սովորել: Տիկին Ջուլիետան նաև Արցախի առաջնագծում ծառայություն կատարող զինվորներին «Մեծ Հայք» երիտասարդական համայնքի միջոցներով փոխանցեց պոստերոմ զինվորների համար առաջին անհրաժեշտության հիգիենայի պարագաներ, սննդամթերք, ծխախոտ: «Մեծ Հայք» երիտասարդական համայնքը գտնվում է Հոլանդիայի Մաստրիխտ քաղաքում: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 108+
108+

Նմանատիպ նյութեր