Գերմանիայի հավաքականի խաղացողը տեղափոխվում է «Արսենալ»
«Վալենսիայի» պաշտպան Շկոդրան Մուստաֆիի գործակալը` Ալի Բուլուտը հաստատել է, որ խաղացողը տեղափոխվում է «Արսենալ»:
«Մենք «Արսենալի» հետ արդեն համաձայնության ենք եկել անձնական պայմանագրի շուրջ: Մնում է, որ ակումբները համաձայնեցնեն տրանսֆերի արժեքը», ասել է գործակալը:
Նշվում է, որ Գերմանիայի հավաքականի խաղացողի համար լոնդոնյան ակումբը կվճարի 25-30 մլն եվրո: