Ալեքսանդր Գոլովինը տեղափոխվում է «Մոնակո». նա կդառնա ռուսաստանցի ամենաթանկ խաղացողը
Մոսկվայի ԲԿՄԱ-ի և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Ալեքսանդր Գոլովինը վաղը՝ հուլիսի 26-ին, կդառնա «Մոնակոյի» խաղացող:
Գոլովինն ու մոսկովյան ակումբը արդեն պայմանավորվածություն են ձեռք բերել ֆրանսիական թիմի հետ:
22-ամյա ռուս ֆուտբոլիստի համար «Մոնակոն» ԲԿՄԱ-ին կվճարի 30 մլն եվրո: Իսկ ֆուտբոլիստի հետ կկքնվի 5 տարվա պայմանագիր՝ տարեկան 2 մլն եվրո աշխատավարձով:
Այդպիսով, Գոլովինը կդառնա ռուսաստանցի ամենաթանկ խաղացողը: Մինչ այդ ռեկորդը պատկանում էր Յուրի Ժիրկովին, որը 2009թ. ԲԿՄԱ-ից «Չելսի» տեղափոխվեց 21 մլն եվրոյի դիմաց: