Կառավարությունը 17.5 մլն. դրամ է հատկացնում հայ-ռուսական բարեկամության տանը, 100 մլն.` «Դասական երաժշտության աջակցություն» ՀԿ-ին
Հայաստանի անկախության հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառման կազմակերպման նպատակով կառավարությունը հաստատեց «Դասական երաժշտության աջակցություն» ՀԿ-ին որպես նվիրաբերություն տրամադրելու համար Մշակույթի նախարարության նախագիծը, որով նախատեսվում է հատկացնել 100 միլիոն 760 հազար դրամ:
Այն հատկացվելու է ՀՀ 2016 թ. պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորվում է «ՀՀ քա¬ղա¬քա¬ցի¬ների շրջանում Հայաստանի անկախության կարեւորության գիտակցության ամրապնդման, այն պատշաճ չափով արժևորելու հանգամանքով»:
Նիստի ընթացքում հաստատվեց Քաղաքաշինության նախարարությանը 17 մլն. 540 հազար դրամ հատկացնելու հարցը: Գումարն ուղղվելու է Աբովյանում հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանի մասնաշենքի վերակառուցման նախագծային աշխատանքների իրականացմանը:
Ըստ որում, քանի որ շենքը վթարային է, լրացուցիչ աշխատանքներից հետո միայն պարզ կդառնա` արդյո՞ք լրացուցիչ հատկացումների կարիք կլինի՞, թե ոչ: