Կառավարությունը 150 մլն դրամ է հատկացնում Հրազդանին
Գործադիրը նախատեսում է Հրազդանին` մի շարք անհետաձգելի աշխատանքներ իրականացնելու ու վարչական օբյեկտների հիմնանորոգում ծրագրով հատկացնել 150 մլն դրամ:
Նախագիծը կառավարության հաստատմանը ներկայացրեց Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, իսկ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, տեղեկացնելով, որ առաջարկվող հարցը քննարկվել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ` առաջարկեց ընդունել որոշման նախագիծը: