Հայաստանի մանկատներից վարձով երեխաների են վերցնում եւ մուրացկանության ներգրավում, իսկ ավելի փոքրերին հատուկ դեղեր խմեցնում, որ քնեցնեն. ահազանգում են պատգամավորները
Հայաստանի մանկատներից վարձով երեխաների են վերցնում և օգտագործում մուրացկանության համար։ Այս մասին այսօր Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան կատարողականի հաշվետվության ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
Իսկ լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ իրենք ունենք տեղեկություն, որ տարբեր երեխաների օրավարձով, հանցավոր համաձայնության գալով, տանում են մուրացկանության:
«Միգուցե ոչ տնօրենի, այլ՝ ավելի ցածր օղակների հետ են հանցավոր համաձայնության գալիս»,-ասաց ԱԺ պատգամավորը:
Իսկ դատախազություն չի դիմել, որվհետեւ այս պահին դեռ փաստեր չունի: ՄԻՊ Կարեն Անդրեասյաննին էլ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանն ասաց, որ ժողովրդի մեջ խոսակցություն կա, որ մինչև 1 տարեկան երեխաներին հատուկ դեղ են սրսկում, որ նրանք միշտ քնած լինեն։
ՄԻՊ պաշտպանն էլ հայտարարեց, որ եթե փողոցում մուրացկան փոքր երեխաների հանդիպեն և ինչ-ինչ կասկածներ առաջանում, այսինքն` այդ երեխան չի կարող կապ ունենալ ողորմություն խնդրող կնոջ հետ, ապա անմիջապես զանգահարեն Ոստիկանություն կամ օմբուդսմենի գրասենյակ [b]116[/b] համարով: