211652_close_icon
views-count2955 դիտում article-date 13:14 10-08-2016

Պուտին-Էրդողան հանդիպմամբ «վերբեռնվում» են ռուս-թուրքական ջերմ հարաբերությունները. թուրքագետ

Նախորդ տարվա նոյեմբերից թուրքական զինուժի կողմից ռուսական ինքնաթիռի ոչնչացումից հետո վատթարացած ռուս-թուրքական հարաբերությունների այս շրջանը տևեց մինչև օգոստոս ամիսը, իսկ օգոստոսի 9-ին Էրդողան-Պուտին հանդիպմամբ` նախկին ջերմ ֆորմատը վերբեռնվեց: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց թուրքագետ, «Եփրատ» կենտրոնի նախագահ Գևորգ Պետրոսյանը: «Հանդիպման հիմնաքարային թեման «Թուրքական հոսք»-ի /գազատար/ կառուցման շարունակությունն էր, ինչպես նաև Թուրքիայում առաջին ատոմակայանի կառուցման վերաբերյալ քննարկումները և երկուստեք մեծ կարևորություն ներկայացնող տուրիզմի ոլորտը»,-արձանագրում է թուրքագետը: Հիշեցնենք, որ ավանդաբար ռուս-թուրքական հարաբերությունները բնորոշվում են որպես հարաբերություններ, որոնք երկու երկրներին միավորում են տնտեսական շահերի առումով և ժամանակ առ ժամանակ բաժանում` քաղաքական հարթության մեջ շահերի բախմամբ: Սակայն, նաև այս օրերին փորձագիտական կարծիքներ են հնչում, որ նշված հակասությունների դեպքում մշտապես հաղթում է տնտեսական շահը, և Թուրքիան ու Ռուսաստանը ասվածի ամենավառ օրինակն են: Կա նաև սպեցիֆիկ խնդիր, այն է` հետդավութօղլույան փուլ, երբ վերականգնվում են հարաբերությունները Իսրայելի, Ռուսաստանի, Եգիպտոսի հետ: Բնականաբար, թուրքագետը, հաշվի առնելով նախագահների հանդիպմանը հաջորդող մամուլի ասուլիսում բարձրաձայնածը, կարծում է, որ չի շրջանցվել Հայաստանին առնչվող հիմնական թեման` ԼՂՀ հիմնախնդրի կարգավորումը:

Նմանատիպ նյութեր