211652_close_icon

Մարտի հաղթանակով ելքը ապահովում են` առաջինը` զինվորը, ապա սպառազինությունն ու տեխնիկան. Ս. Օհանյան

views-count2838 դիտում article-date 20:08 09-08-2016
«2016 թվականին մենք առաջնորդվել ենք «Պատրաստված հրամանատար, արհեստավարժ բանակ, ապահով հայրենիք» կարգախոսով և տարին հայտարարել հրամանատարական պատրաստության տարի: Դա նշանակում է, որ շեշտը դրվելու է հրամանատարների գիտելիքների ու հմտությունների կատարելագործմանը», - այսօր առաջնագծում ` ԼՂՀ հյուսիս-արևմտյան հատվածում տեղակայված դիրքերից մեկում ասուլիսին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նա հավելեց, որ որքան էլ 2016 թվականի առաջին կիսամյակը եղել է լարված և դժվար, հայկական Զինված ուժերը իր առջև դրված խնդիրը պատվով կատարել է: «Ապահովելով և ստեղծելով ազգային ու միջազգային երաշխիքներ` սահմանների պաշտպանության, մարտական հերթապահության իրականացմամբ ապահովել ենք հայ ժողովրդի անդորրը»,- ասաց պաշտպանության նախարարը: Խոսելով ազգային երաշխիքիների մասին` նախարար Սեյրան Օհանյանը ընդգծեց, որ ժամանակակից համազորային գործողություններում մարտի հաղթանակով ելքը ապահովում են՝ առաջին հերթին՝ զինվորը, ապա` սպառազինությունն ու տեխնիկան: Սեյրան Օհանյանը նշեց, որ վերլուծվել են քառօրյա պատերազմի ժամանակ հայկական կողմի ու հակառակորդի գործողությունները, վերհանվել բոլոր այն դրական կողմերը, որոնք հաջողությունների ու հաղթանակների համար հիմք են հանդիսացել և նաև համապատասխան հետևություններ են արվել բացթողումների ու սխալների առումով: «Եվ այդ ամենը հաշվի առնելով` ուսումնական պրոցեսը անցկացվող բոլոր ընթացքում, մենք ուշադրություն ենք դարձրել քառօրյա պատերազմի դրական արդյունքների վրա և եկել այն եզրակացության, որ վերջին տարիներին պաշտպանության ռազմավարական վերանայման տարիներին ստեղծված Զինված ուժերի զարգացման պլանը ամբողջությամբ ապահովվում է մեզ պարտադրված այս քառօրյա պատերազմում»,- ասաց նախարար Օհանյանը: Այս տարվանից սկսած ՀՀ զինված ուժերը ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի հետ մեկտեղ նախազորակոչային տարիքում պարապմունքներ ու վարժանքներ են անցկացնելու, ապա զորակոչիկների հետ: Իսկ այս տարվա սեպտեմբերի 1-ից գոյություն ունեցող հրամանատարաշտաբային պարապմունքները համապատասխան ընթացք կստանան: Առավել մեծ ուշադրությունն է հատկացվել սպառազինություններին: «Շարունակվել է արտերկրից, մասնավորապես, ՌԴ-ից համապատասխան ռազմական տեխնիկա` նախկին համաձայնությունների շրջանակում, և , իհարկե, անձնակազմի առօրյան, սոցիալ-կենցաղային պայմաններն ապահովելու համար ամենակարևոր ուղղություններից մեկն են եղել»,- հավելեց նախարարը:

Նմանատիպ նյութեր