Վանաձորցի մի խումբ երիտասարդներ ասում էին. «Քանի սահմանին կանգնած է հայ զինվորը, իսկ Արցախում՝ արցախցին, մեր պայքարն արդար է և այն վավերացվելու է հայ ժողովրդի հաղթանակով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս օրերին ողջ հայությունը մեկ բռունցք դարձած, ով ինչպես կարողանում է, իր օգնության ձեռքն է մեկնում հերոսական արցախցուն ու նրա սահմաններն անառիկ պահող զինվորին:
Լոռու մարզի Վաձաոր քաղաքի Հայքի հրապարակում էին հավաքվել մի խումբ երիատասարդներ, ովքեր սեփական նախաձեռնությամբ իրականացրեցին արցախցիներին առաջին օգնության պարագներ ուղարկելու գործընթացը:
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ակցիայի մասնակիցներից վանաձորցի Տիգրան Մելքոնյանն ասում էր. «Սա մեր կողմից փոքրիկ օգնություն է զինվորին ու արցախցուն, չէ՞ որ առաջին հերթին պարտական ենք հենց նրանց:
Եթե սահմանն անառիկ է, մենք մեզ ավելի վստահ ու պաշտպանված ենք զգում, իսկ նրանց, հավատացած ենք, ողջ հայությունը թիկունք է կանգնած, քանի որ մեր գործն արդար է, մեր պայքարն էլ վավերացվելու է միայն հաղթանակներով:
Ու դրա վավերացնողները լինելու են հայ զինվորը, հայ սպան, կամավորականն ու մեր նման քաղաքացիները»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Արմիե Դանիելյանի