Հաց տանող Արթուրի ծնունդը շնորհավոր. ընկերները տորթ են տարել «Նուբարաշեն» ՔԿՀ. լուսանկարներ. news.am
«Սասնա ծռերի» անդամներին հուլիսի 26-ին իր մեքենայով ՊՊԾ գունդ սնունդ հասցրած Արթուր Սարգսյանն այսօր՝ օգոստոսի 9-ին դարձավ 48 տարեկան, տեղեկացնում է [url=http://news.am/arm/news/341120.html]news.am[/url]-ը:
Նրա հարազատներն ու ընկերները հավաքվել էին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ՝ նրա ծնունդը շնորհավորելու եւ Արթուրին տորթ փոխանցելու համար:
Հարազատներն ու ընկերներն իրենց հետ բերել են սնունդ, տորթ՝ «Հաց բերող Արթուրի ծննդյան առթիվ» գրառումով:
Լրագրողների հետ զրույցում Արթուրի ավագ եղբայրը՝ Արսեն Սարգսյանը նշեց, որ Արթուրը չի սիրում, երբ իր ծնունդը տոնում են: «Նա բնավորությամբ շատ համեստ է, եւ իր ծննդյան օրը գրեթե միշտ հեռախոսն անջատում է, որ չզանգեն, շնորհավորեն»,- ասաց եղբայրը՝ հավելելով, որ չնայած դրան, այնպես է ստացվել, որ ամեն տարի տոնել են. «Ես, որպես եղբայր, իհարկե արդարացնում եմ Արթուրի քայլը, իսկ եթե որպես կողքի մարդ, ասեմ, որ արածը հերոսություն է: Ինքը հերոսություն է գործել, որովհետեւ վտանգը անտեսելով, սնունդ է հասցրել այն մարդկանց, որոնք դրա կարիքն ունեցել են: Ես այսօր նրան կալանավորել են, այն դեպքում, երբ առողջական լուրջ խնդիրներ ունի, եւ իրեն չի կարելի պահել նման պայմաններում»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր [url=http://news.am/arm/news/341120.html]կայքում[/url]։