211652_close_icon

Գևորգ Կոստանյանը մեկնել է արտասահման վիրահատության ենթարկվելու համար. «Ժողովուրդ»

views-count5276 դիտում article-date 09:52 09-08-2016
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը մեկնել է երկրից՝ արտասահմանում վիրահատության ենթարկվելու համար։ Փորձեցինք պարզել, թե կոնկրետ ինչ առողջական խնդիր ունի նա, որի պատճառով ոչ միայն հրաժարական տվեց դատախազի պաշտոնից, այլև անհապաղ վիրահատության կարիք առաջացավ, պաշտոնապես չհաջողվեց։ Նրա մերձավոր շրջապատից տեղեկացանք, որ Գևորգ Կոստանյանը ճողվածքի ծանր վիրահատաթյան պետք է ենթարկվի արտերկրի կլինիկաներից մեկում։ Թե երբ կվերադառնա, պարզ չէ»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր