211652_close_icon
views-count3064 դիտում article-date 15:48 24-06-2016

«Ճանապարհ դեպի Ռիո». Հրաձիգ Հրաչիկ Բաբայան. տեսանյութ

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծում ներկայացնում է Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին և նրանց օլիմպիական լուսանկարները, որոնք արվել են լուսանկարիչ Հակոբ Բերբերյանի կողմից՝ հատուկ «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծի համար: Նախագծի հերթական հերոսը Օլիմպիական խաղերում մեր միակ հրաձիգ Հրաչ Բաբայանն է: Հրաչը ծնունդով Երևանից է և ապրում է մայրաքաղաքում: Ծնվել է 1996 թվականին և այժմ էլ սովորում է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում: Նա պատանեկան Օլիմպիական խաղերի և աշխարհի երիտասարդների առաջնության արծաթե մեդալակիր է: Բաքվում կայացած առաջին Եվրոպական խաղերի ժամանակ Հրաչը սահմանեց Եվրոպայի երիտասարդների ռեկորդ: Հանդիպման ժամանակ, ինչպես և ցանկացած այլ մրցաշարի ընթացքում, Հրաչը շատ հավասարակշռված, զուսպ և համեստ էր, բայց առանձնանում էր դիպուկ և սուր հումորի զգացումով: Նկարահանումների ընթացքում, երբ Հրաչը պատմում իր մասին մեծ ոգևորությամբ և հպարտությամբ էր խոսում փոքր եղբոր մասին: Բաբայանը վստահ է, որ Հայկը (խմբ. Հրաչի փոքր եղբոր անունն է) ավելի մեծ հաջողությունների է հասնելու, քան ինքն հասել է մինչ օրս: Զրույցի ընթացքում հիացրեց նաև Հրաչի անմիջականությունը: Հարցին, թե ինչը կարող է Հրաչին հունից հանել՝ նա բարի ժպիտով ասաց. «Օրինակ՝ հագիս այս սպիտակ վերնաշապիկը»: Բաբայանը հայկական հրաձգության ամենահեռանկարային մարզիկներից մեկն է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր