211652_close_icon
views-count2006 դիտում article-date 17:33 08-08-2016

Ծեծի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց

Օգոստոսի 7-ին ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում էր ստացվել 1971 թ. ծնված Վարդան Ն.-ի կողմից մի տղամարդու մարմնական վնասվածք պատճառելու մասին: Նույն օրը, ժամը 9.40-ին, Դիլիջանի Օրջոնիկիձեի փողոցի տներից մեկում հայտնաբերվել և բերման է ենթարկվել Վարդան Ն.-ն, որը օգոստոսի 1-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 118 հոդվածի (Ծեծը) մեղադրանքով: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: [b]ՀՀ Ոստիկանություն[/b]

Նմանատիպ նյութեր