Օլիմպիադայի 3-րդ օր. 14 ոսկե մեդալ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականների ելույթները լի են դրամայով: Չորս տարի առաջ՝ 2012-ի Խաղերի ժամանակ, Ճապոնիայի հավաքականը բողոքարկեց արդյունքները: Դրա արդյունքում երկրորդ տեղը զբաղեցրած տանտեր բրիտանացիները մեկ միավորով «իջան», իսկ Ճապոնիան նվաճեց արծաթե մեդալ, մինչդեռ Չինաստանը դարձավ հաղթող:
Սա կարող է դառնալ Ջեյմս Գայի «երջանիկ երեկոն»: Անցյալ տարի Ռուսաստանում նա 200 մ ազատ ոճի ազգային ռեկորդ սահմանեց՝ առաջ անցնելով չինացի Սուն Յանից: Սակայն Օլիմպիական եզրափակիչը կարող է ավելի կոշտ լինել. նրա հետ են մրցելու ֆրանսիացի Յանիկ Անյելը, գերմանացի Փոլ Բիդերմանն ու ամերիկացի Քոնոր Դուայերը:
Ռիո-2016-ին 200մ ազատ ոճում հանդես կգա Միսսի Ֆրանկլինը: 2012-ի Խաղերի ժամանակ 17-ամյա Ֆրանկլինը մասնկացեց 7 մրցումների, հաղթեց 4 ոսկե մեդալներ, բայց մեջքի վնասվածք ստացավ և այլևս ԱՄՆ-ում կանանց լողի առաջատար չէ: Այս առաքելությունն իր վրա է վերցրել Քեթի Լեդեկին, ով 200մ ազատ ոճի լողում գրեթե 2 վայրկյանով Ֆրանկլինից առաջ ընկավ այս տարվա մրցումների ժամանակ:
Այսօր կմրցեն Իսպանիայի ու ԱՄՆ-ի բասկետբոլի կանանց հավաքականները՝ նորից հեռուստացույցների առաջ գամելով այս երկու ազգերին: 2012-ի Խաղերի ժամանակ այս երկրների տղամարդկանց հավաքականները հասան եզրափակիչ, որ արդյունքում 107-100 հաշվով հաղթեց ԱՄՆ-ն:
Իսկ դու գիտե՞ք, որ…
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան արգելեց Բելառուսին, Բուլղարիային, Ղազախստանին ու Ռուսաստանին մասնակցել Օլիմպիական խաղերին դոպինգային թեստերը տապալելու համար: Այս հոդվածը պատրաստելու ժամանակ Ռուսաստանն արդեն դիմել էր վերաքննիչ դատարան:
Ծանրամարտը Հյուսիսային Կորեայի համար ոսկե մեդալների ավանդական աղբյուր է: Այդպես է եղել թե Պեկինի, թե Լոնդոնի Օլիմպիական խաղերում: Սակայն նրանք նույնպես դոպինգային խնդիրներ ունեցան: Կիմ Ին-Գուկը չի կարողանա պաշտպանել 62 կգ քաշայինների իր տիտղոսը անցյալ տարի դոպինգային թեստը տապալելու պատճառով:
[b]Ոսկե մեդալներ՝ 14[/b]
Դայվինգ, սուսերամարտ, մարմնամարզություն, ձյուդո, ռեգբի, հրաձգություն, լող, ծանրամարտ:
Արթուր Հովհաննիսյան- բռնցքամարտ 49կգ
11:00-14:00 — որակավորում
Վլադիմիր Մարգարյան — բռնցքամարտ, 69կգ
11:00-14:00 կամ 17:00-20:00 – որակավորում (կախված է վիճակահանությունից)
Հրաչիկ Բաբայան- հրաձգություն, 10 մ օդամղիչ հրացան
09:00-16:30- որակավորում, եզրափակիչ:
Աղբյուրը՝ [url=http://www.totoexpert.am/2016/08/08/rio-day3/]totoexpert.am[/url]