Թել Ավիվում շարունակվում ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: 77 կգ քաշային կարգում պայքարի մեջ ներգրավվեց Հայաստանը ներկայացնող Տիգրան Մարտիրոսյանը: Հայ ծանրորդը պոկում վարժությունում 157 կգ արդյունքով նվաճեց փոքր ոսկե մեդալ: Հրում վարժությունում Տիգրանը 185 կգ-ով ցույց տվեց 4-րդ արդյունքը և երկամարտում հավաքելով 342 կգ, գրավեց չորրորդ տեղը:
Նշենք, որ Տիգրան Մարտիրոսյանը 2,5 տարվա ընդմիջումից առաջին անգամ մասնակցեց միջազգային մրցաշարի: