Փրկարարները բացել են փակ դուռը
Օգոստոսի 8-ին, ժամը 10.11-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Եղբայրության փողոցի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին մնացել է ներսում, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Օգոստոսի 8-ին, ժամը 09.07-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ֆրունզեի փողոցի թիվ 6/1 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչը մնացել է ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: