10747 դիտում
18:22 07-08-2016
Գեղարքունիքի մարզում Mercedes-ով վթարի է ենթարկվել ԼՂՀ ոստիկանության աշխատակիցը. կան վիրավորներ
Երեկ՝ օգոստոսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Վերին Հորաթաղ գյուղի բնակիչ Աշոտ Ավետիսյանը իր վարած Mercedes մակնիշի 34 QQ 727 համարանիշի ավտոմեքենայով Վարդենիս –Սոթք ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հողակույտին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ, ԼՂՀ Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղի բնակիչ Լուսինե Ալավերդյանն ու Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչ Սյուզաննա Ալավերդյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վարդենիսի բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ա. Ավետիսյանն աշխատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի ոստիկանությունում՝ որպես տեղամասային տեսուչ, իսկ վիրավորներից Լ. Ալավերդյանը Ստեփանակերտ քաղաքի Արցախ բանկի մասնաճյուղում՝ որպես վերահսկման մասնագետ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
14159 դիտում
14:48 09-01-2015
Կոտայքի մարզում PRADO-ով վթարի է ենթարկվել ԱԱԾ աշխատակիցը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ