Մոսկվայում այսօր օդի ջերմաստիճանը տարվա ռեկորդ է սահմանել
Այսօր՝ օգոստոսի 7-ին, Մոսկվայում 2016 թ-ի սկզբից մինչ այսօր ընկած ժամանակահատվածում օդի ջերմաստիճանի ռեկորդ է սահմանվել:
Այս մասին հայտնում է Эхо Москвы ռադիոլրատվականը:
Ժամը 15:00-ի սահմաններում օդի ջերմաստիճանը կազմել է 33,5 աստիճան:
Օդերևութաբանները հւսով են, որ այս տարվա ամենաբարձր ջերմաստիճանի ռեկորդը չի գերազանցի 1920 թ.-ի ռեկորդը, երբ օդի ջերմաստիճանը բարձրացել է մինչև 36,8 աստիճան: