3273 դիտում
16:43 07-08-2016
Հակոբ Սերոբյան. Մերդինյանը կատարեց իր առջև դրված առաջադրանքը
Մարմնամարզության` Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը անդրադարձավ հայկական թիմի երկու անդամների՝ Հարություն Մերդինյանի և Արթուր Դավթյանի որակավորման փուլի [url=https://shamshyan.com/hy/article/2016/08/07/92340/]ելույթներին[/url]:
Հարություն Մերդինյանի մասին.
Հարություն Մերդինյանը կատարեց իր առջև դրված առաջադրանքը: Մեր ստուգողական մարզումների ժամանակ նա վարժությունը կատարում էր ավելի վատ, սակայն հիմա գերազանց արեց այն: Մերդինյանի ստացած գնահատականը՝ 15,583 միավոր, հնարավորություն կտա պայքարելու եզրափակչում: Նա արեց վարժությունը այն բարդությամբ, ինչպես և պլանավորել էինք, ավելի բարդ վարժությամբ Հարությունը հանդես կգա արդեն եզրափակչում:
Արթուր Դավթյանի մասին.
Արթուրն առաջին ցատկի ժամանակ շատ լավ կատարեց վարժությունը, իսկ երկրորդի ժամանակ իր հնարավորություններից մի բան էլ ավել կատարեց, պարզապես բարձր ցատկեց և չկարողացավ կանգնել ոտքերի վրա: Հիմա Դավթյանը անհաջողության մեջ ինքն իրեն է մեղադրում միայն: Կարծում եմ` նա կլինի 12-րդ տեղում:
Անհատական գործիքների եզրափակիչները կկայանան օգոստոսի 14-ին և 15-ին, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Նմանատիպ նյութեր
1320 դիտում
15:32 22-10-2015
Հակոբ Սերոբյան. Արթուր Դավթյանի մասնակցությունն աշխարհի առաջնությանն այլևս հարցականի տակ չէ
2766 դիտում
15:35 27-05-2016
Հակոբ Սերոբյան. Տղաներն արեցին այն, ինչ անհրաժեշտ էր
1505 դիտում
14:09 30-05-2016
Հակոբ Սերոբյան. Մեդալների քանակն ինձ համար անսպասելի էր
Այս բաժնից
1819 դիտում
20:32 20-11-2024
Սուրեն Աղաջանյանը` Ըմբշամարտի զինվորականների աշխարհի չեմպիոն
1702 դիտում
20:07 20-11-2024
Էլեն Բաբաջանյանը նվաճել է արծաթե մեդալ. ըմբշամարտի զինվորականների ԱԱ
4738 դիտում
09:52 20-11-2024
Ազգերի լիգա. հայտնի է Հայաստանի հավաքականի մրցակիցների վերջնական ցանկը