«Լիվերպուլ»-«Բարսելոնա». Կլոպի սաները գրեթե 90 հազ. հանդիսականի աչքի առջև նվաստացրին կատալոնացիներին. Տեսանյութ
International Champions Cup մրցաշարի շրջանակներում «Լիվերպուլը» Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում 4:0 հաշվով հաղթեց «Բարսելոնային»: Այս հանդիպման հաճախելիությունը «Ուեմբլիի» պատմության մեջ դարձավ երկրորդը:
Հանդիպմանը ներկա էր 89 845 հանդիսական: Ռեկորդը նախկինի պես պատկանում է 2008թ. Անգլիական Լիգայի Գավաթի եզրափակիչ հանդիպմանը` «Պորտսմուտի» և «Կարդիֆի» միջև: Այդ հանդպմանը այցելել է 89 894 հանդիսական:
2007թ. վերաբացված «Ուեմբլին» պաշտոնապես տեղավորում է 90 հազար հանդիսական: