«Վուլվերհեմփթոնի» մարզիչը տուգանվել է 8 հազ. ֆունտով՝ Կլոպի արարքը կրկնելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան 8 հազար եվրոյով տուգանել է «Վուլվերհենմփթոնի» գլխավոր մարզիչ Էշպիրիտու Սանտուին՝ ԱՊԼ-ի 23-րդ տուրում «Լեսթերի» հետ խաղում (4:3) թույլ տված արարքի համար:
Պորտուգալացի մասնագետը 93-րդ րոպեին իր թիմի հաղթական գոլից հետո խաղադաշտ էր մտել, որից հետո գլխավոր մրցավարը նրան հեռացրել էր:
Էշիպիրիտուն ընդունել է իր մեղքը միջադեպում և տուգանվել 8 հազ. եվրոյով:
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում նմանատիպ արարք էր թույլ տվել «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, երբ «Էվերթոնի» հետ խաղի (1:0) վերջին վայրկյաններին թիմի հաղթական գոլից հետո խաղադաշտ էր վազել: Նա նույնպես տուգանվել էր 8 հազար եվրոյով: