211652_close_icon
views-count2950 դիտում article-date 14:39 06-12-2015

Իսպանիա. «Բարսելոնան» սայթաքեց Վալենսիայում, մադրիդյան ակումբները մոտեցան կատալոնացիներին. տեսանյութ

Իսպանիայի առաջնության 14-րդ տուրում «Բարսելոնան» 7 անընդմեջ հաղթանակներից հետո սայթաքեց Վալենսիայում: Կատալոնացիները Սուարեսի գոլից հետո առջևում էին հաշվի մեջ, սակայն 86-րդ րոպեին «Վալենսիայի» հազվադեպ հակագրոհներից մեկն պսակվեց հաջողությամբ և խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1: «Բարսելոնայի» սայթաքումից օգտվեցի նրա հիմնական մրցակիցները: «Ատլետիկոն» արտագնա խաղում 2:0 հաշվով հաղթեց «Գրանադային», իսկ Մադրիդի «Ռեալը» տանը 4:1 հաշվով հաղթեց «Խետաֆեին»: Մադրիդյան ակումբները ընդհուպ մոտեցան «Բարսելոնային»: Այս տուրից հետո «Բարսելոնան» ունի 34 միավոր, «Ատլետիկոն»՝ 32, իսկ «Ռեալը»՝ 30 միավոր: [b]Իսպանիայի առաջնություն, 14-րդ տուր [/b]«Վալենսիա» - «Բարսելոնա»՝ 1:1 Սանտի Մինա, 86 – Լուիս Սուարես, 56 «Գրանադա» - «Ատլետիկո»՝ 0:2 Դիեգո Գոդին, 20, Անտուան Գրիզման, 76 «Ռեալ» - «Խետաֆե»՝ 4:1 Կարիմ Բենզեմա, 4, 16, Գարեթ Բեյլ, 35, Կրիշտիանու Ռոնալդու, 37 – Ալեքսիս, 70
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր