211652_close_icon
views-count2965 դիտում article-date 16:34 12-11-2016

Սիրիական բանակը գրոհում է Հալեպի արևմուտքում տեղակայված ահաբեկիչների վերջին հենակետը

Սիրիայի կառավարական ուժերն այսօր առավոտյան սկսել են հատուկ կրակահերթերը Հալեպի արևմտյան հատվածում՝ Ռաշիդիմ թաղամասում տեղակայված ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ, որոնք գրոհայինների վերջին հենակետերն են։ Այդ մասին հայտնել է «Ալ-Մաադին» հեռուստաալիքը։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այս գիշեր սիրիական բանակին հաջողվել է ապստամբ աշխարհազորայինների աջակցությամբ ազատագրել Հալեպի «Ալ-Ասադ» շրջանը։ Բացի այդ, համատեղ ուժերով նրանք դուրս են շպրտել Մինյան գյուղում գտնվող ահաբեկիչներին։ Գյուղը գտնվում է նշված թաղամասից ոչ հեռու։ Հեռուստաալիքի տվյալներով՝ այս պահին դաժան մարտեր են ընթանում նշված թաղամասի մերձակայքում կառավարական ուժերի և «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման ճյուղ համարվող «Ջեյշ ալ-Ֆաթհ» զինված կոալիցիայի զինյալների միջև։ Ռաշիդին թաղամասում են գտնվում խմբավորման մի քանի զինպահեստներ ու հրամանատարական կետեր։

Նմանատիպ նյութեր