Սիրիական հակաօդային ուժերը ետ են մղել Իսրայելի օդային գրոհը
Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգը երկրի հարավում ետ են մղել Իսրայելի հրթիռային հարձակումը:
«Բոլոր հրթիռները խոցվել են, դրանցից ոչ մեկը նպատակին չի հասել», հայտնել է Սիրիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը:
Ընդհանուր առմամբ, Դամասկոսի միջազգային օդանավակայանի շրջակայքում խոցվել է 5 հրթիռ:
Նախորդ իսրայելական հարձակումը տեղի ունեցավ հունվարի 12-ի գիշերը: Արդյունքում, վնասվել էր Դամասկոսի օդանավակայանի պահեստը և մի քանի ինքնաթիռ: