211652_close_icon
views-count5117 դիտում article-date 10:19 06-08-2016

Կարծում եմ, որ ժողովուրդը դժգոհելու տեղ ունի. Գալուստ Սահակյան. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը հարցեր է ուղղել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին. [b]- Դժգոհությունը Հանրապետական կուսակցության իշխանության նկատմամբ այնքան մեծ է որ «Սասնա ծռեր» խմբի գործողությունների արդյունքում ժողովուրդը փողոց դուրս եկավ և շարունակում է դուրս գալ։ Իշխանությունն ի՞նչ դասեր է քաղելու այս իրադարձությունից։[/b] - Ես չեմ կարծում, որ դա Հանրապետականի դեմ է, որովհետև միշտ էլ երկրում մի հարյուր հազար հոգի կարող է այլ կերպ մտածել։ Փողոց դուրս եկած մարդիկ ոչ թե ինչ-որ մեկին էին պաշտպանում, այլև դժգոհ էին իրենց ապրելակերպից ու ոտքի են կանգնել։ Եվ ես կարծում եմ, որ իրոք ժողովուրդը դժգոհելու տեղ ունի։ [b]- Եվ այդ դժգոհության արդյունքում ելք չգտնելով՝ արտագաղթում է։[/b] - Չխոսեմ այդ արտագաղթի մասին, որովհետև եթե սովետի ժամանակ Հայաստանի սահմանները մի օր բաց լինեին, ժողովրդի կեսից ավելին արդեն քոչած կլիներ արտերկիր։ Այսօր հայերն աշխարհում բարեկամներ ունեն, հարազատներ, գնալ-գալու կապերը շատացել են։ Մի մասն այդպես, մի մասը նեղացած։ Բայց ես չեմ կարծում, որ այդ արտագաղթը պիտի վնասի մեր քաղաքական կամ պետական հետագա ծրագրերը: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր