211652_close_icon

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (օգոստոսի 4-ից 5-ը)

views-count1545 դիտում article-date 16:02 05-08-2016
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 4-ից 5-ը հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքից բացահայտվել է 6-ը: Բացահայտվել է գողության՝ 4, խարդախության՝ 8, հարկերից խուսափելու՝ 3, կողոպուտի և խուլիգանության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար, ինչի հետևանքով 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [b]ՀՀ Ոստիկանություն[/b]

Նմանատիպ նյութեր