211652_close_icon

ՀՀ գլխավոր դատախազի երկու հավանական թեկնածու կա. «Ժողովուրդ»

views-count10520 դիտում article-date 10:46 05-08-2016
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ՀՀ նախագահի նստավայրում քննարկվում են ՀՀ գլխավոր դատախազի երկու հավանական թեկնածուներ. մեկը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Դավթյանն է, մյուսը` ՀՀ նախագահի խորհրդական Հրայր Ղուկասյանը: Հիշեցնենք, որ երեկ ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: ՀՀ գլխավոր դատախազը Կոլեգիայի անդամներին տեղեկացրել է, որ առողջական խնդիրների պատճառով դիմել է ՀՀ նախագահին՝ խնդրելով ընդունել ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնից ազատվելու վերաբերյալ իր դիմումը: Գևորգ Կոստանյանը նաև տեղեկացրել է, որ ՀՀ նախագահի կողմից դիմումն ընդունվել է և ինքը օգոստոսի 4-ից վայր է դնում ՀՀ գլխավոր դատախազի լիազորությունները»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր