Պավլիկ Մանուկյանը դադարեցրել է հացադուլը
«Սասնա ծռերի» անդամ Պավլիկ Մանուկյանը հացադուլը դադարեցրել է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է փաստաբան Ինեսսա Պետրոսյանը: Նա նշել է, որ Պավլիկ Մանուկյանը հացադուլը դադարեցրել է՝ հաշվի առնելով Ժիրայր Սեֆիլյանի կոչը եւ «Սասնա ծռերի»՝ «Ապստամբություն առանց զոհերի» կարգախոսը:
Նշենք, որ Պավլիկ Մանուկյանը, ով գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոցում», 8 օր է՝ հացադուլ էր հայտարարել:
[url=https://shamshyan.com/hy/article/2016/08/04/92134/]Ավելի վաղ [/url]տեղեկացրել էինք, որ Ժիրայր Սեֆիլյանը կոչ է արել «Սասնա ծռերի» անդամ Պավլիկ Մանուկյանին՝ դադարեցնել հացադուլը: