152114 դիտում
21:03 04-08-2016
Արտակարգ դեպք Աշտարակ քաղաքում. դանակահարված 4 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց. դեպքի վայրում հայտնաբերվել է Toyota Land Cruiser ավտոմեքենա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Աշտարակի բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ սուր կտրող- ծակող առարկայից ստացած մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 4 հոգի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանութան Արագածոտի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Ռոման Կիրակոսյանի և ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ալբերտ Երիցյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Աշտարակ քաղաքի Սիսակյան փողոցից:
Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչները, Աշտարակի ոստիկանապետը, ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանը Սիսակյան փողոցում հայտնաբերել են Toyota Land Cruiser մակնիշի 31 VN 333 համարանիշի ավտոմեքենա, որի վրա կան արյան հետքեր և ճանապարհի մեջտեղում էլ նույնպես կա բավականին թափված արյուն և մեկ հողաթափ:
Այս պահին դեպքի վայրում քննչական աշխատանքները վարում են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննչները՝ ՀԿԳ քննիչ Հովհաննես Նիկողոսյանի գլխավորությամբ:
Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, առաջին իսկ պահից տեղում է նաև Արագածոտնի մարզի դատախազ Դավիթ Վեքիլյանը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ [color=#EF2929]հիվանդանոց են տեղափոխվել Աշտարակ քաղաքի Թումանյան փողոցի բնակիչ, 40-ամյա Վաչե Սուրենի Մովսիսյանը, Աշտարակ քաղաքի Զորավար Սմբատի փողոցի բնակիչ, 47-ամյա Գևորգ Ռազմիկի Գարանյանը, Աշտարակ քաղաքի Թումանյան փողոցի բնակիչ, 32-ամյա Ռաֆիկ Օնիկի Ջուլհակյանը և Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի բնակիչ, 37-ամյա Արման Սիմեոնի Միրզոյանը:
Վերջիններս ստացել են սուր կտրող-ծակող գործիքով տարբեր աստիճանի վնասվածքներ:
[/color]
Վիրավորներից 2-ը տեղափոխվել են Երևան:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 117+
117+