211652_close_icon
views-count813 դիտում article-date 20:08 04-08-2016

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում՝ օգոստոսի 3-ից 4-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 3-ից 4-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքից բացահայտվել է 7-ը: Բացահայտվել է գողության՝ 6, խարդախության՝ 5, հարկերից խուսափելու՝ 3, յուրացման, շորթման, գույքի դիտավորությամբ ոչնչացման և խուլիգանության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 և գողության 2 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, ինչի հետևանքով 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Նմանատիպ նյութեր