211652_close_icon
views-count988 դիտում article-date 18:42 04-08-2016

Փրկարարները բացել են փակ դուռը

Օգոստոսի 4-ին, ժամը 15.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաբաջանյան փողոցի թիվ 26/6 շենքի բնակարաններից մեկը, որի բնակիչը բացակայում է քաղաքից, ջրալցվում է 5-րդ հարկի 23-րդ բնակարանը. դուռը բացելու և ջրի հոսքը դադարեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը ջրի հոսքը դադարեցվել է տեղի ուժերով: Փրկարարները բացել են բնակարանի դուռը. բնակարանի հետագա պահպանությունը ստանձնել է «Մալաթիա» համատիրությունը: *** Օգոստոսի 4-ին, ժամը 16.20-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Նաիրի փողոցի թիվ 3 շենքի բնակարաններից մեկի ննջասենյակի դռան փականը խափանվել է, քաղաքացիները (երկու երեխա՝ 11 և 12 տարեկան) մնացել են ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի ննջասենյակի դուռը. ներսում գտնվել են Ա. Ի.-ը (ծնվ. 2005թ) և Հ. Հ.-ը (ծնվ. 2008թ): *** Օգոստոսի 4-ին, ժամը 15.39-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շոպրոնի փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչները մնացել են ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Օգոստոսի 4-ին, ժամը 14.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 9 շենքի բնակարաններից մեկի բանալին կորել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար․դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Օգոստոսի 4-ին, ժամը 14.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն 4-րդ թաղամասի թիվ 13 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար, ներսում գազօջախը միացված է. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Օգոստոսի 4-ին, ժամը 13.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի թիվ 32/4 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: ***

Նմանատիպ նյութեր