211652_close_icon
views-count3920 դիտում article-date 14:59 23-01-2015

Հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի հայրը՝ Շենգավիթ վարչական շրջանի դատարանի նախագահ Սուրիկ Կոստանյանը

Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հայրը հրաժարական է տվել: 2015 թվականի հունվարի 12-ին, Արդարադատության խորհուրդը քննարկել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Սուրիկ Կոստանյանի` իր լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դիմումը, ըստ որի` Սուրիկ Կոստանյանը դատավորի պաշտոնավարմանը խոչընդոտող հիվանդություն է ձեռք բերել: Արդարադատության խորհուրդը, 2015 թվականի հունվարի 12-ի թիվ ԱԽ-1-Ո-3/2015 որոշմամբ դիմել է Հայաստանի Հանրապետության Նախագահին` Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Սուրիկ Գևորգի Կոստանյանի լիազորությունները դադարեցնելու միջնորդությամբ: Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Դատավորի պաշտոնավարումը դադարում է Հանրապետության Նախագահի հրամանագրում նշված օրվանից»: Սուրիկ Կոստանյանի լիազորությունները դադարեցվել են ՀՀ Նախագահի 16.01.2015թ. հրամանագրով: Այս մասին[b][color=#CC0000] SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Նմանատիպ նյութեր