«Բորդոյի» հարձակվող Ժերեմի Մենեզը «Լորյանի» հետ ընկերական խաղի ժամանակ լուրջ վնասվածք է ստացել:
77-րդ րոպեին խաղային դրվագներից մեկում պոկվել է Մենեզի ականջը և նա լքել է խաղադաշտը:
Ուշագրավ է, որ ֆուտբոլիստը ընդամենը 2 օր առաջ էր «Միլանից» «Բորդո» տեղափոխվել: Այսօր Մենեզը վիրահատվել է: