211652_close_icon

ԴԱՀԿ ծառայության Տավուշի մարզային բաժնում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն

views-count1398 դիտում article-date 17:00 04-08-2016
2016 թվականի օգոստոսի 3-ին ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ԴԱՀԿ ծառայության՝ Իջևան քաղաքում գտնվող Տավուշի մարզային բաժնում։ Ծառայության ղեկավարը տեղում ծանոթացել է Տավուշի մարզային բաժնի աշխատանքային պայմաններին, տրված հանձնարարականների կատարման ընթացքին և ձեռքբերված արդյունքներին։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Տավուշի մարզային բաժնի գործունեության ընթացքում հանդիպող խնդիրներն ու դրանց հնարավոր լուծումները, ինչպես նաև բաժնում հարուցված խնդրահարույցվարույթներիընդհանրություններն ու առանձնահատկությունները։ Հարկադիր կատարման ծառայության ղեկավարը մատնանշել է այն ոլորտներն ու գերակա հարցերը, որոնք առավել ուշադրության կարիք ունեն, և որոնց ուղղությամբ հատկապես անհրաժեշտ է տանել լուրջ և հետևողական աշխատանքներ։ Արմեն Հարությունյանը շեշտել է նաև այն միջոցները, որոնք կնպաստեն բաժնի գործունեության արդյունավետության և աշխատանքների որակի առավել բարձրացմանը։ Խորհրդակցության ավարտին Արմեն Հարությունյանը տվել է համապատասխան հանձնարարականներ՝ նախանշելով դրանց կատարման ստույգ ժամկետներն ու պայմանները։

Նմանատիպ նյութեր