2766 դիտում
13:53 20-03-2019
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Լոռու մարզային բաժնում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանն ս/թ մարտի 19-ին Հարկադիր կատարման ծառայության ղեկավար կազմի մասնակցությամբ աշխատանքային այց է կատարել Ծառայության Լոռու մարզային բաժին: Մարզային բաժնում շրջայց կատարելով՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը տեղում ծանոթացել է հարկադիր կատարողների աշխատանքային պայմաններին:
Հրավիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում Լոռու մարզային բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Գևորգ Դումանյանը ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին է զեկուցել մարզային բաժնի կողմից ընթացիկ տարում կատարված աշխատանքների, հարուցված, ավարտված և կարճված կատարողական վարույթների վիճակագրության, ինչպես նաև բռնագանձված ու վերականգնված գումարների մասին:
Մարզային բաժնի աշխատակիցերի հետ հանդիպման ընթացքում Հակոբ Հակոբյանն անդրադարձել է բաժնի խնդիրներին, ինչպես նաև կատարողական վարույթների իրականացման շրջանակում ի հայտ եկող այլ հարցերի, լսել Ծառայության մարզային բաժնի աշխատակիցների բարձրաձայնած հարցադրումները և առաջարկություններն՝ ուղղված ծառայողական գործունեության արդյունավետության բարձրացմանը:
Տեսչական և վերլուծական բաժնի պետ Լևոն Բալյանը ներկայացրել է Լոռու մարզային բաժնում անցկացված տեսչական ստուգման արդյունքները, իսկ Իրավաբանական բաժնի պետ Գոհար Մկրտչյանն անդրադարձել է հարկադիր կատարողների կողմից առավել հաճախ ներկայացվող հարցերի վերաբերյալ պարզաբանումներ, ինչպես նաև տեղում պատասխանել հնչեցրած իրավական հարցերին:
Մարզային այցի շրջանակներում Հակոբ Հակոբյանն իրականացրել է նաև խնդրահարույց վարույթներով 6 քաղաքացիների ընդունելություն, որի ընթացքում քննարկվել են կատարողական վարույթների շրջանակներում երեխայի տեսակցությանը, մի ծնողից մյուսին երեխայի հանձնմանը, հարկադիր էլեկտրոնային աճուրդի իրականացմանն առնչվող և այլ ընթացիկ հարցեր:
Աշխատանքային խորհրդակցության ավարտին ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը բաժնի աշխատակիցներին տվել է համապատասխան հանձնարարականներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
307 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
904 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին
496 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում