211652_close_icon
views-count12791 դիտում article-date 11:28 04-08-2016

Երևան-Աշտարակ ճանապարհին՝ Կարմիր խաչի մոտ բախվել են Opel-ն ու «06»-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Կարմիր խաչի մոտ բախվել են Օպել մակնիշի 35 AT 199 համարանիշի և Վազ 2106 մակնիշի 34 FD 181 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքվ «06»-ի վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության աշխատակիցները: Օպերատիվորեն ժամանել են նաև «Ինգո Արմենիա» և «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր