211652_close_icon
views-count722 դիտում article-date 13:20 04-08-2016

Օգնում են փրկարարները

Օգոստոսի 3-ին, ժամը 23.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայի թիվ 9/4 շենքի 25-րդ բնակարանի վատառողջ բնակչին 5-րդ հարկից 1-ին հարկ իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Մ. Բ.-ին (ծնված 1988 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Օգոստոսի 3-ին, ժամը 21.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի թիվ 20 շենքի 33-րդ բնակարանի վատառողջ բնակչին ավտոմեքենայից իր բնակարան (4-րդ հարկ) բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Լ. Ս.-ին (ծնված 1960թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Օգոստոսի 3-ին, ժամը 20.27-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայի թիվ 8 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացին (4 տարեկան) մնացել է ներսում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները վերելակից դուրս են բերել քաղաքացուն: *** Օգոստոսի 3-ին, ժամը 18.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ֆուչիկի փողոցի թիվ 19 շենքի վերելակը խափանվել է քաղաքացիները մնացել են ներսում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել վերելակից: *** Օգոստոսի 3-ին, ժամը 14.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 35 շենքի բնակարաններից մեկի հաշմանդամություն ունեցող բնակչին ավտոմեքենայից իր բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները 1937 թ. ծնված Մ. Մ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Նմանատիպ նյութեր