Հալեպում իրադրությունը չափազանց լարված է. Դ. Պեսկով
Սիրիայի Հալեպ քաղաքի շուրջ իրադրությունը այս պահին շատ սրված է, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Ria Novosti-ն:
«Չեմ կարող գնահատել կատարված օպերացիայի արդյունավետությունը, գիտեմ, որ հսկայական ջանքեր են ներդրվում՝ Հալեպի բնաչությանը հումանիտար օգնություն հասցնելու համար, և այդ առումով իրավիճակը պարզապես դրամատիկ է»,-ասել է նա:
Ավելի վաղ ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ռուդսկին հայտարարել էր, որ զինյալները Հալեպի արևելյան հատվածում 4 մարդու են գլխատել; Սպանվածները փորձել էին հումանիտար միջանցքով հեռանալ քաղաքից: