«Քարֆուր»-ի առաջարկած պայմանները չափազանց լարված մթնոլորտ են ստեղծել. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ «Քարֆուր» առևտրային ցանցի գործունեությունը, որը Հայաստանում կսկսվի հաջորդ տարվա հունվարի վերջին, բավականին լարված նախամեկնարկային մթնոլորտում է անցնում և այս մասին պնդում են տեղացի արտադրողները և մատակարարները։
Թերթն ընդգծում է, որ հայաստանցի արտադրողները հավաստիացնում են, որ «Քարֆուրը» իրենց ապրանքները սպառելու համար այնպիսի պայմաններ է առաջարկում, որոնք անիմաստ են դարձնում իրենց բիզնեսը։
«Վերջինս ապրանք վերցնելու համար պահանջում է 25 տոկոս զեղչ, բայց բանակցությունների ընթացքում «իջնում է» մինչև 20-22 տոկոս։ Արտադրողներից ու մատակարարներից շատերի պնդմամբ՝ այդ պարագայում իրենք ոչ միայն շահույթ չեն ստանա, այլև կաշխատեն վնասով»,-հավելում է ՀԺ-ն։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: