Ամառային ուրախ միջոցառում` Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասի փոքրիկ բնակիչների համար. լուսանկարներ
Երևանյան բակերում շարունակվում են ամառային ուրախ միջոցառումները: Դրանցից հերթականը կայացել է Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասի այգում: Ողջ երեկոյի ընթացքում փոքրիկներին զվարճացրել ու հաճելի եռուզեռի մեջ են պահել ծաղրածուներն ու մուլտֆիլմերի հերոսները:
Փոքրիկները երգել են, պարել, արտասանել ու մասնակցել վիկտորինաների: Նրանց մատուցվել են հաճելի ու նաև համեղ անակնկալներ: Ուրախ երեկոյի ընթացքին հետևել են վարչական շրջանի աշխատակազմի համապատասխան բաժինների աշխատակիցները:
Հիշեցնենք, որ նման միջոցառումների գլխավոր նպատակը ամառային հանգիստը Երևանում անցկացնող երեխաների առօրյան հետաքրքիր, բովանդակալից ու անմոռանալի դարձնելն է: Տոնական երեկոն կազմակերպվել էր ըստ «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրի:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]