211652_close_icon
views-count1857 դիտում article-date 16:01 03-08-2016

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (օգոստոսի 2-ից 3-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 2-ից 3-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 16 դեպքից բացահայտվել է 15-ը: Բացահայտվել է գողության՝ 8, խարդախության 6 և դրամանենգության 1 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 9-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [b]ՀՀ Ոստիկանություն[/b]

Նմանատիպ նյութեր