211652_close_icon
views-count2513 դիտում article-date 13:51 03-08-2016

Ուշադրությամբ կհետևենք հետաքննության զարգացմանը. ԱՄՆ-ի Պետդեպի հայտարարությունը՝ Երևանի ներկայիս իրավիճակի վերաբերյալ

ԱՄՆ Պետդեպը հայտարարություն է տարածել՝ կապված Երևանում վերջին օրերի իրադարձությունների ու ներկա իրավիճակի վերաբերյալ, հաղորդում է «[url=http://www.amerikayidzayn.com/a/3446116.html]Ամերիկայի ձայնը[/url]»: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Մենք թեթևացած ենք, որ Էրեբունու ոստիկանական շենքի առճակատումը հուլիսի 31-ին ավարտվեց: Կրկնում ենք, որ Հայաստանում քաղաքական փոփոխության հասնելու նպատակով բռնության կիրառումն անընդունելի է: Հուլիսի 30-ին Երեւանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն էր հրապարակել՝ արտահայտելով ԱՄՆ-ի խորը մտահոգությունը հուլիսի 29-ի գիշերը ցուցարարներին ցրելու նպատակով ոստիկանության կողմից օգտագործված դաժան մեթոդների, ինչպես նաև լրագրողներին և նրանց տեխնիկան նշանակետի տակ առնելու վերաբերյալ: Մենք ողջունում ենք, որ Հայաստանի կառավարությունը հանձն է առել հետաքննել զեկույցները: Մենք ուշադրությամբ կհետևենք այդ հետաքննության զարգացմանը: Մենք կառավարությանը կոչ ենք անում, որպեսզի ոստիկանական շենքի առճակատմանը մասնակցած անձանց օրենքի սահմաններում հավասար և արդար վերաբերմունք ցուցաբերի»:

Նմանատիպ նյութեր