Ըստ իրենց տերևների ձևի՝ ծառերը լինում են տերևավոր ու փշատերև։
Փշատերև ծառերն սովորաբար ունենում են մշտականաչ փշեր։ Այդպիսին են, օրինակ, եղևնին, սոճին, կիպարիսը և այլն։
Առավել բարձրաբուն ծառերից են սեքվոյաները, դուգլասյան սոճին (եղևնին) և էվկալիպտները (100-110 մ), առավել հաստաբուն են բաոբաբները (տրամագիծը՝ մինչև 9 մ), ամենաերկարակյացները՝ սեկվոյան, բաոբաբը՝ 3000-5000 տարի։