Այս տեսանյութը պատկերում է այն ամենը, թե ինչ կլիներ, եթե Արեգակի փոխարեն երկնքում փայլեին աստղերը:
Այս միտքն իհարկե ֆանտաստիկ ֆիլմերից մի հատված է հիշեցնում, բայց տեսանյութի հեղինակների ջանքերը ապարդյուն չեն անցել, քանի որ աստղերի և մոլորակների պատկերումը շատ բնական և գեղեցիկ է ստացվել: «Ռոսկոսմոս» հեռուստաընկերության այս տեսանյութում աստղային մարմինները հնարավորինս մոտ են Երկիր մոլորակին այնպես, ինչպես Արեգակը կամ Լուսինը: