211652_close_icon

«Ֆոլքսվագեն»-ում զենք-զինամթերք հայտնաբերվեց

views-count5379 դիտում article-date 18:45 01-08-2016
Հուլիսի 31-ին, ժամը 18.55-ին, ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները Բյուրական-Ագարակ գյուղերի խաչմերուկում կանգնեցրել են 1974 թ. ծնված Ռուստամ Հ.-ի վարած «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան, որի բեռնախցիկում հայտնաբերվել է «ՕՊ-ՍԿՍ» տիպի, 7,62 մմ տրամաչափի հրազեն՝ առանց համապատասխան փաստաթղթերի: Զենքի խզակոթի վրա ամրացված է եղել 7,62 մմ տրամաչափի 8 փամփուշտ: Ռուստամ Հ.-ի ուղևորը՝ 1969թ. ծնված Արտակ Մ.-ն, հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանում է իր բարեկամ Համլետին: Կատարվում է հետաքննություն:

Նմանատիպ նյութեր